ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մարզերում ջրի սակագինը չի բարձրանա

Մարզերում ջրի սակագինը չի բարձրանա
08.06.2012 | 05:39

«Այս պահին սակագների բարձրացման նոր հայտ չի սպասվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և ավելացրեց. «Ջրի սակագինն այս տարի չի բարձրանա»։ Նշենք, որ մարզերում ջրի 1 խմ-ի գինը, ներառյալ ԱԱՀ-ն, 179,80 դրամ է։
Այսօր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հանդիպումը լրագրողների հետ նպատակ ուներ ներկայացնելու ընկերության 2012-ի ծրագրերը։ Ըստ ներկայացրածի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն առաջիկա չորս տարիների ընթացքում պատրաստվում է կատարելու 85 մլն դոլարի ներդրում։ Սակայն լրագրողներն ավելի հետաքրքրված էին ջրի կորուստների խնդրով, որոնք կազմում են 85 %։ Ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ ջրակորուստները սակագնի վրա ազդեցություն չեն թողնում։ Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց` քանի որ սակագինը ցածր է, ջրակորուստների վնասի դիմաց ՀՀ կառավարությունն ընկերությանը յուրաքանչյուր տարի սուբսիդիա է հատկացնում։ Ճիշտ է, բանախոսը չնշեց, թե որքան է դոտացիայի չափը, սակայն անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք չի՞ նշանակում, որ այդպիսով կառավարությունն է ծածկում ընկերության` ջրակորուստներից առաջացած վնասը, Պատրիկ Լորենը մասնավորապես ասաց. «Վնասը կառավարության հաշվին չի փակվում։ Հատկացվող սուբսիդիան փոքր է ջրակորուստների վնասի համեմատ»։ Բանախոսի կարծիքով` ջրակորստի հիմնական պատճառը մեխանիկական է` առկա ջրաչափերի ոչ ճիշտ աշխատանքը։ Այլ կերպ ասած, ջրաչափերը ճիշտ չեն գրանցում ջրի չափը։ Այդ բացը լրացնելու նպատակով ընկերությունը պատրաստվում է մինչև տարեվերջ 20 հազար նոր ձևի ձևաչափեր տեղադրել ընկերության հաշվին։
Նշենք` ծրագիրը փորձնական է, և այս պահին արդեն, ըստ բանախոսի, նոր ջրաչափերը փորձնական տեղադրվել են Արտաշատում, Հրազդանում և Գավառում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ